Կարևոր իրադարձություններ

Խոշոր վթար Արագածոտնում. Mercedes-ը բախվել է քարին եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

20 Հունիս, 2020 18:22
Խոշոր վթար Արագածոտնում. Mercedes-ը բախվել է քարին եւ գլխիվայր շրջվել. կան վիրավորներ

Արագածոտնի մարզում, հունիսի 19-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։00-ի սահմաններում Քուչակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղիպատրուշ-Քուչակ գյուղերի ճանապարհին դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարին եւ գլխիվայր շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս հատվածում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Արմեն Բ-ն, ուղեւորներ՝ նրա համագյուղացիներ, 45-ամյա Արսեն Շ-ն, 44-ամյա Աշոտ Ք-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին