Արագածոտնի մարզում, հունիսի 19-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18։00-ի սահմաններում Քուչակ գյուղի բնակիչ՝ 34-ամյա Արմեն Բ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Եղիպատրուշ-Քուչակ գյուղերի ճանապարհին դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարին եւ գլխիվայր շրջվել՝ հայտնվելով ճանապարհի երթեւեկելի գոտուց դուրս հատվածում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդ Արմեն Բ-ն, ուղեւորներ՝ նրա համագյուղացիներ, 45-ամյա Արսեն Շ-ն, 44-ամյա Աշոտ Ք-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն։