Կարևոր իրադարձություններ

Կառավարությունում քննարկվել են Հայաստանում առկա կիսակառույց շինությունների հետ կապված հարցեր

20 Հունիս, 2020 18:10
Հեղինակ՝ Էդուարդ Աղաջանյան
Կառավարությունում քննարկվել են Հայաստանում առկա կիսակառույց շինությունների հետ կապված հարցեր

 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուրարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Երեկ շահագրգիռ գերատեսչությունների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկեցինք Հայաստանում առկա կիսակառույց շինությունների ավարտման և դրանց հետագա օգտագործման հարցեր։ Նաև անդրադարձանք վթարավտանգ կիսակառույցների քանդման և դրա արդյունքում առաջացած ազատ տարածքների՝ բնակավայրերի քաղաքաշինական նոր պահանջներին համապատասխան օգտագործման հիմնախնդիրներին»,- գրել է Աղաջանյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին