Կարևոր իրադարձություններ

ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Էրեբունի վարչական շրջանում (տեսանյութ)

20 Հունիս, 2020 17:33
ԱԱՏՄ-ն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Էրեբունի վարչական շրջանում (տեսանյութ)

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր է անցկացրել Էրեբունի վարչական շրջանում։ Այս մասին տեղեկանում ենք Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրությունից։


Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։

Սակայն, դեռ կան նաեւ կրկնախախտման դեպքեր․ երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ թեժ գծով ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։

Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում․ 24 ժամի փոխարեն կիրառվում են գործունեության արգելքի 48 եւ 72 ժամյա կասեցումներ։

 

Լրահոս

Դիտել ավելին