Կարևոր իրադարձություններ

Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն․ Նաիրի Սարգսյան

20 Հունիս, 2020 16:45
Հեղինակ՝ Նաիրի Սարգսյան
Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն․ Նաիրի Սարգսյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ:

Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է https://dimum.ssa.am/ կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին:

Ստորև ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները.

1) (I55) Հանրային սնունդ - 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար և այլն)

2) (I56) Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից

3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից

4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն - 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ և այլն)

5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից

6) (R92.00.1) Խաղատների գործունեություն - 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է)

7) (R93.2) Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն և այլն)

8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաև վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների և համակարգչային դասընթացներ)

9) (N77) Ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից

10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից

11) (R90) Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից

12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն - 140 աշխատակից»։

 

Լրահոս

Դիտել ավելին