Կարևոր իրադարձություններ

60-ամյա տղամարդը կտրել է ձախ ձեռքի դաստակի երակները և հրաժարվել հոսպիտալացումից․ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն

20 Հունիս, 2020 15:47
60-ամյա տղամարդը կտրել է ձախ ձեռքի դաստակի երակները և հրաժարվել հոսպիտալացումից․ ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն

Հունիսի 20-ին, ժամը 10։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 115 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացին ունի հոգեբանական խորհրդատվություն կարիք։ Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Հետադարձ զանգով պարզվել է, որ քաղաքացի Գեղամ Հ․-ն (ծնված 1960 թ․) սպառնում է ինքնասպան լինել՝ վնասելով երակները։

Պարզվել է, որ Գեղամ Հ․-ն կտրել է ձախ ձեռքի դաստակի երակները և հրաժարվել հոսպիտալացումից։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին