Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը հսկվում դիպուկահարների կողմից․ Ալեն Սիմոնյանի պատասխանը

20 Հունիս, 2020 15:32
Ինչո՞ւ էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը հսկվում դիպուկահարների կողմից․ Ալեն Սիմոնյանի պատասխանը

Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստից հետո անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի՝ դիպուկահարների կողմից հսկելու վերաբերյալ հարցին, Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․

«ՀՀ ղեկավարը պետք է լինի ամենապաշտպանված մարդկանցից մեկը: Վերջիվերջո, ես չեմ բացառում, որ Հայաստանում էլ մենք ունենք մարդիկ, որոնք այս գործընթացների շրջանակում մեղմ մասած, չեն սիրում մեր վարչապետին, մեր գործունեությունը:Ինձ հետ ևս արդեն մեկ ամիս է, անվանական սպառնալիքից հետո, ոստիկանության աշխատակից է շրջում»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին