Կարևոր իրադարձություններ

Քննարկվել է պարտադիր բոլոր հարցերը, բայց ոչ այն կարևորությամբ, որով դուք ենթադրում եք․ Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցության նիստին քննարկված հարցերի մասին

20 Հունիս, 2020 15:10
Քննարկվել է պարտադիր բոլոր հարցերը, բայց ոչ այն կարևորությամբ, որով դուք ենթադրում եք․ Ալեն Սիմոնյանը՝ «Իմ քայլը» խմբակցության նիստին քննարկված հարցերի մասին

Քիչ առաջ «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետը, ավարտվեց։

Նիստից հետո ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ դա հերթական հանդիպումն էր: Նա նշեց, որ հնարավոր է՝ գալիք շաբաթ արտախորհրդարանական նիստ անցկացնեն:

Սիմոնյանն ասաց, որ ելույթներ են եղել, վերջում եզրափակիչ ելույթ է ունեցել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչ թեմաներ են քննարկվել նիստին Սիմոնյանն ասաց․

«Քննարկվել է պարտադիր բոլոր հարցերը, բայց ոչ այն կարևորությամբ, որով դուք ենթադրում եք»։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին