Կարևոր իրադարձություններ

Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց

20 Հունիս, 2020 13:27
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց

Հունիսի 14-ից  20-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում, հրադադարի պահպանման ռեժիմը, հակառակորդի կողմից խախտվել է շուրջ 85 անգամ, որի արդյունքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է  ավելի քան 700 կրակոց:  Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները, նշված ժամանակահատվածում խստորեն հետևել են հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված խնդիրները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին