Կարևոր իրադարձություններ

Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով

20 Հունիս, 2020 13:19
Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով

Միացյալ Նահանգերը Հայաստանին է տրամադրել 2,7 միլիոն դոլար՝ կորոնավիրուսի համավարակին հակազդդելու նպատակով, նշում է COVID-19-ի դեմ ԱՄՆ գլոբալ ջանքերի մասին պետքարտուղարության մամլո հաղոդագրությունը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայն»-ը:

Հայաստանին տրամադրվող այդ միջոցները նախատեսված են լաբորատոր կարողությունների հզորացման, ծանր դեպքերի վարման բարելավման ու համայնքների մակարդակի պատրաստվածությանպլանավորման, ռիսկերի հաղորդակցության և առողջության ու հիգիենայի խթանման աջակցության, փորձագիտական կարողության մեծացման ու այլ նպատակների համար:

Տարածաշրջանում պետքարտուղարությունը օգնություն է տրամադրել նաև Հայաստանի հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին: Վրաստանում իրականացվող օժանդակությունը գրեթե նույն է, ինչ իրականացվում է Հայաստանում: ԱՄՆ-ի վերջին շրջանի օգնությունը Վրաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում կազմում է 2,7 միլիոն դոլար: Ծրագիրը միտված է լաբորոտորիաների աշխատանքի բարելավմանը, փորձագիտական մակարդակի մեծացմանը, առողջապահության և հիգիենայի խրախուսմանն ու այլ նպատակներին: Վրաստանին տրամադրված ընդհանուր օգնությունը, ըստ ԱՄՆ պետքարտուղարության, կազմում է ավելի քան 3.6 միլիարդ դոլար, որից առողջապահության չափաբաժինն է մոտ 139 միլիոնը:

Առավել մասնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին