Կարևոր իրադարձություններ

Արագածոտնի մարզում բախվել են Nissan-ն ու քարով բարձված КамАЗ-ը. Nissan-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

20 Հունիս, 2020 13:07
Արագածոտնի մարզում բախվել են Nissan-ն ու քարով բարձված КамАЗ-ը. Nissan-ի վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

Հունիսի 8-ին՝ ժամը 14։40-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 51 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ս. Գ-ի վարած КамАЗ մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ՝ 62-ամյա Կ. Մ-ի վարած Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Կ. Մ-ն և նրա ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 59-ամյա Ա. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Նշվում է, որ КамАЗ-ը բարձված է եղել քարով, իսկ Nissan-ի վարորդն ու ուղևորը հարազատ քույրեր են։ 

Առավել մասնրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին