Կարևոր իրադարձություններ

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք. կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի

20 Հունիս, 2020 10:52
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք. կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի

Հայաստանում հունիսի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 19 708-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 13 քաղաքացի, մահացածների թիվը 332 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 113 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 16 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 445-ի։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին