Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    489

  • EUR

    543,5
    555,5

  • RUB

    6,66
    6,96

Կարևոր իրադարձություններ

Մինչև 19։00-ն, ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով, փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

20 Հունիս, 2020 10:41
Մինչև 19։00-ն, ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով, փակ է լինելու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը

Հունիսի 20-ի ժամը 09։00-ից ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Ժամը 10։00-ից 19։00-ն ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացման նպատակով փակ է լինելու Մ-6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածը։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ արտակարգ դրությամբ պայմանավորված, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին