Կարևոր իրադարձություններ

ԳԹԿ-ն հրապարակել է միասնական քննությունների օրերը․ ԿԳՄՍՆ

20 Հունիս, 2020 10:02
ԳԹԿ-ն հրապարակել է միասնական քննությունների օրերը․ ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարություն է տարածել․

«Գնահատման թեստավորման կենտրոնը հրապարակել է 2020 թ. միասնական քննությունների օրերը՝ ըստ առարկաների։

Քննությունները կմեկնարկեն

հուլիսի 2-ին Օտար լեզուներ առարկայից (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իտալերեն, իսպաներեն),

հուլիսի 4-ին դիմորդների գիտելիքները կստուգվեն Հայոց պատմություն, Աշխարհագրություն, Քիմիա,

հուլիսի 6-ին՝ Մաթեմատիկա, իսկ

հուլիսի 8-ին՝ Հայոց լեզու և հայ գրականություն, Կենսաբանություն, Ֆիզիկա առարկաներից։

Հիշեցնենք, որ ընդունելության քննություններն անցկացվելու են քննական կենտրոններում, որոնք նախկին 30-ի փոխարեն՝ 45-ն են: Եթե նախկինում մեկ քննական կենտրոնը նախատեսված էր 200-ից 250 դիմորդի համար, ապա այս տարի քննություն հանձնողների թիվը չի գերազանցի 120-ը, և յուրաքանչյուր դահլիճում կլինի 40-60 դիմորդ:

Քննություններն անցկացվելու են անվտանգության աննախադեպ պայմաններում՝ հաշվի առնելով Պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության բոլոր կանոնները։

Քննություն հանձնողների միջև կպահպանվի սոցիալական հեռավորությունը, ամբողջ տարածքը կախտահանվի՝ ներառյալ անգամ գրիչները: Յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվեն սանիտարական պաշտպանության անհատական միջոցներ:
Ոստիկանությունը ևս կիրականացնի հսկողություն՝ ավելորդ կուտակումներից խուսափելու համար:

Հաջողություն ենք մաղթում»

 

Լրահոս

Դիտել ավելին