Կարևոր իրադարձություններ

Վրաստանում արդեն թույլատրվում է ակտիվ հանգիստը

20 Հունիս, 2020 00:28
Վրաստանում արդեն թույլատրվում է ակտիվ հանգիստը

Վրաստանում արդեն թույլատրելի են ակտիվ հանգստի բոլոր տեսակները:

Կարելի է նաև սեմինարներ ու թրեյնինգներ անցկացնել բաց տարածքներում: Այս մասին այսօր հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից, փոխանցում է Aliq.ge-ն։

Այսօրվանից պաշտոնապես թույլատրված է Ռաֆթինգը, Կանյոնինգը, նաև օդային ու ցամաքային ակտիվ հանգստի այլ տեսակները: Ընդ որում՝ բոլոր միջոցառումները  պետք է անցկացվեն Առողջապահության նախարարության խորհրդատվությունները հաշվի առնելով:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ից՝ ներքին զբոսաշրջության վերաբացումից հետո, խստացվել է հանրային վայրերում ընդհանուր կարգի պահպանման հսկողությունը: Խոսքը նաև ռեստորանների ու հանրային տրանսպորտի մասին է: Վրաստանում դեռևս ուժի մեջ են հանրային փակ տարածքներում (գրասենյակներում, խանութներում, հանրային տրանսպորտում) դիմակ դնելու և սոցիալական հեռավորություն պահելու պահանջները, իսկ 10-ից ավելի հոգով հավաքույթներն արգելված են։ Կարգազանցները տուգանվում են: Խիստ կարանտինի ռեժիմում են շարունակում մնալ Բոլնիսիի շրջանի Մուշեվանի և Գեթա գյուղերը:

 

Լրահոս

Դիտել ավելին