Կարևոր իրադարձություններ

Վրաստանը ոչ մի ռազմական հանցագործություն չի կատարել. Խիդաշելի

17 Հոկտեմբեր, 2015 12:03
Վրաստանը ոչ մի ռազմական հանցագործություն չի կատարել. Խիդաշելի

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հայտարարել է, որ Վրաստանը ոչ մի ռազմական հանցագործություն չի կատարել: Այդ մասին նախարարը հայտարարել է այսօր «Իմեդի» հեռուստաալիքի եթերում, հայտնում է apsny.ge-ն:

Նրա խոսքով` ինքը պատասխանատու է յուրաքանչյուր բառի և գնահատման համար, ինչը տեղ է գտել «Օգոստոսի փլատակների տակ» անվանմամբ 2009 թվականի ոչ կառավարական ընկերության հաշվետվությունում: Ըստ նրա` այդ հաշվետվությունում ամենաարժեքավորը լուսանկարներն են, որոնք արված են օգոստոսի 12-ից առաջ և հետո: Դրանցում երևում է, որ ռազմական գործողությունների ավարտից հետո գյուղերը ոչնչացվել են, մարդկանց այրել են տներում:

«Մեր կողմից ապացուցված են տասնյակ գործեր, որտեղ ողջ մարդկանց վառել են տներում: Յուրաքանչյուր դեպքում հաստատվում է ռուսական զինվորականների հետքը, երբ զինծառայողներին և գերիներին տանջել են, և կալանքի տակ են պահել մեծ թվով քաղաքացիների: Մենք ապացուցել ենք, որ ռուս զինվորականները վերահսկել են այդ տարածքները, և ամենաշատ հանցագործություններ կատարվել են ռազմական գործողությունների ավարտի ժամանակ»,- հայտարարել է Խիդաշելին:

Հիշեցնենք, որ Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդան թույլտվություն ստանալու միջնորդություն է կատարել` ռազմական հանցագործությունների հետաքննության սկսման համար, որոնք հնարավոր է կատարված լինեն Վրաստանի դեմ 2008 թվականի օգոստոսին ռուսական ռազմական ագրեսիայի ժամանակ:

Նա գտնվում է Վրաստանում և հանդիպումներ է անցկացնում հետաքրքրված անձանց հետ: Այսօր նա արդեն հանդիպել է արդարադատության նախարարի և Վրաստանի գլխավոր դատախազի, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ովքեր կներկայացնեն պատերազմից տուժածների շահերը:

 

Լրահոս

Դիտել ավելին