Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի ոստիկանները խուզարկությամբ ինքնաձիգ, հրացան, նռնակ և ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

19 Հունիս, 2020 23:40
Գեղարքունիքի ոստիկանները խուզարկությամբ ինքնաձիգ, հրացան, նռնակ և ռազմամթերք են հայտնաբերել (տեսանյութ)

Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված օպերատիվ տվյալների հիման վրա հունիսի 19-ին, դատարանի որոշմամբ, Քրեական ոստիկանության գլխավոր ու Գեղարքունիքի մարզային վարչությունների, ինչպես և Գավառի բաժնի ծառայողները խուզարկեցին Գանձակ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու բնակարանը:

Խուզարկությամբ հայտնաբեվել են գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ, 43 հատ ինքնաձիգի փամփուշտ, ինքնաձիգի պահունակներ, պայթուցիչով նռնակ, գործարանային համարով օդամղիչ հրացան և այլն։ Ապօրինի զենք-զինամթերքն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին