Կարևոր իրադարձություններ

Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև

19 Հունիս, 2020 22:30
Քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի Հանրապետության և Ղրղզական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ  հունիսի 19-ին Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունների միջև արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով անցկացվել են քաղաքական խորհրդատվություններ՝ տեսակապի ձևաչափով: «խորհրդատվությունների ընթացքում Հայաստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարների տեղակալներ Շավարշ Քոչարյանը և Ազիզբեկ Մադմարովը քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության աշխուժացման հեռանկարները՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր: Քննարկվեցին նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական և հումանիտար կապերի խորացման հեռանկարները՝ ընդգծելով միջկառավարական հանձնաժողովի ծրագրած նիստի կազմակերպման կարևորությունը: Հանդիպման ընթացքում երկուստեք ընդգծվեց արտաքին գործերի նախարարությունների միջև տարբեր մակարդակներով և տարբեր ստորաբաժանումների միջև կանոնավոր խորհրդատվությունների անցկացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում:



 

Լրահոս

Դիտել ավելին