Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

ՀՀ քննչական կոմիտեում Դավիթ Տոնոյանի վերաբերյալ հարուցված քրգործ չկա. ՔԿ-ն պարզաբանում է

19 Հունիս, 2020 21:20
ՀՀ քննչական կոմիտեում Դավիթ Տոնոյանի վերաբերյալ հարուցված քրգործ չկա. ՔԿ-ն պարզաբանում է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա: Այս մասին ասվում է Քննչական կոմիտեի տարածած պարզաբանման մեջ։

«Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում Ցոլակ Խաչատրյանի գործի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությանը, հաշվի առնելով նշված գործի վերաբերյալ անհարկի շահարկումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա: Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի Ցոլակ Խաչատրյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 15.06.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) 1-ին մասով, Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է պարզաբանման մեջ:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին