Կարևոր իրադարձություններ

Հայրենական Մեծ Պատերազմի միջոցառումներին ՀՀ-ն ներկայացնելու է 75 հոգանոց զորախումբը՝ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ

19 Հունիս, 2020 20:50
Հեղինակ՝ Մանե Գևորգյան
Հայրենական Մեծ Պատերազմի միջոցառումներին ՀՀ-ն ներկայացնելու է 75 հոգանոց զորախումբը՝ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Մոսկվայում Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին կմասնակցի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

«Ինչպես այսօր ձեզանից շատերը տեղեկացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Միաժամանակ, ցանկանում եմ հայտնել, որ շքերթին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ`պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ»,- գրառել է վարչապետի խոսնակը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ Ռուսաստանի հրավերով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 24-ին Մոսկվայում կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված զորահանդեսին։ Իսկ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ էր գրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ափսոսանք հայտնելով, որ չի կարողանալու մասնակցել միջոցառումներին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին