Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481
    487

  • EUR

    549
    561

  • RUB

    6,7
    7

Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել ԵԽ նախագահ Դավիդ Սասոլիին

19 Հունիս, 2020 19:20
Հեղինակ՝ Արարատ Միրզոյան
Արարատ Միրզոյանը ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել ԵԽ նախագահ Դավիդ Սասոլիին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Եվրոպական խորհրդարանի 3 պատգամավորների ընդգծված ադրբեջանամետ հայտարարության վերաբերյալ նամակ է հղել Եվրոպական խորհդարանի նախագահ Դավիդ Սասոլիին։

«Մեջբերում եմ մի փոքրիկ հատված․ «Այդ հայտարարությունն առավել անընդունելի է՝ հաշվի առնելով այս ժամանակահատվածը, երբ Ադրբեջանական Հանրապետություն նախագահը և պաշտպանության նախարարը սպառնում են նոր պատերազմ սկսել:

Հատկանշական է, որ նմանօրինակ հայտարարությունները ԵՄ պատգամավորների կողմից կարող են օգտագործվել Ադրբեջանի հակաժողովրդավարական և ռազմատենչ պաշտոնյաների կողմից որպես ռազմական ուժի կիրառման և Արցախի բնակչության նկատմամբ ագրեսիայի սանձազերծման հավանություն:

Հավելեմ, որ մենք անհանգստացած ենք Հայաստանի մասին համազեկուցող Բաշեսկուի կեցվածքով, ով հայտի է Ադրբեջանի ղեկավարության հետ իր մտերիմ կապերով և անցյալում հանդես է եկել Ռումինիայում բնակվող հայերի մասին հակասական դիտարկումներով: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ Տրայան Բաշեսկուն անկարող է գտնվել հրաժարվել իր՝ նախկինում ունեցած առնչություններից և բարեխիղճ ու ներառական մոտեցում ցուցաբերել իր ներկայիս պարտականություններին»»,- գրառել է Արարատ Միրզոյանը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին