ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ԱԺ-ում հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
«ԱԺ-ում հանդիպում ունեցա ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Քննարկեցինք հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, միջխորհրդարանական հարթակում հետագա համագործակցությունը, ՀՀ ներքաղաքական զարգացումները և ընդգծեցինք ՀՀ-ՌԴ միջև հարաբերությունների բարձր մակարդակը:
Հանդիպումն անցավ երկկողմ վստահության և անկեղծության մթնոլորտում»: