Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսով են վարակվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրենն ու մի քանի բուժաշխատողներ

19 Հունիս, 2020 16:15
Կորոնավիրուսով են վարակվել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրենն ու մի քանի բուժաշխատողներ

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տնօրեն Արեն Բաբլումյանի և ևս 10 բուժաշխատողի մոտ հաստատվել է COVID-19-ը, վերջիններս  այժմ մեկուսացած են։

Այս մասին տեղեկացրեց Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը, հավելելով, որ տնօրենն իրեն լավ է զգում.  «Նրա մոտ ախտանշաններ չեն եղել, այժմ ըստ ցուցումների՝ նա մեկուսացված է։ Ներկա պահին վարակված է 10 բժիշկ։ Մարտի 1-ից մինչև օրս հիվանդանոցում վարակվել է 90 աշխատակից՝ այդ թվում օրդինատորներ, բժիշկներ, տնտեսական հատվածի աշխատողներ, պահակներ»,-ասաց Դանիելյանը: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին