Կարևոր իրադարձություններ

«ԹԻՄ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել

19 Հունիս, 2020 15:26
«ԹԻՄ» ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել

TEAM ՍՊԸ-ն հայտարարություն է տարածել.

«ԹԻՄ ՍՊԸ-ն  մոտ օրերս ՀՌՀ է մուտքագրվելու Հանձնաժողովի վերհանած բոլոր թերությունների շտկմամբ լիցենզիայի դիմումի նոր փաթեթ»։

Հիշեցնենք, որ այսօր Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր «ԹԻՄ» ՍՊ ընկերության ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու դիմումի վերաբերյալ հարցը: Ներկայացնելով հարցը Հանձնաժողովի իրավաբանական բաժնի պետը նշել է, որ Ընկերության կողմից չեն ներկայացվել պարտադիր ներկայացման ենթակա փաստաթղթերից դիմումատուի հիմնադիր փաստաթղթերի պատճենները և ֆինանսական աղբյուրները հիմնավորող փաստաթղթերը, որոշ փաստաթղթեր եղել են ոչ հայերեն լեզվով, հակասելով «Լեզվի մասին» ՀՀ օրենքին և այլն:

Քննարկելով դիմումը ակնհայտ է եղել, որ ներկայացված գործարար ծրագիրը հնարավորություն չի տալիս հստակ և ամբողջական պատկերացում կազմել մատուցվելիք ծառայությունների և պլանավորված աշխատանքների, Ընկերության առջև դրված խնդիրների, դրանց հաղթահարման ուղիների, ինչպես նաև նպատակների և դրանց հասնելու միջոցների վերաբերյալ:   Միևնույն ժամանակ նշելով, որ ներկայացված փաստերի առկայության դեպքում՝ համաձայն ՀՌՀ և Լիցենզավորման մասին օրենքների, ինչպես նաև Հանձնաժողովի «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգը հաստատելու մասին» թիվ 51-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթների դիմումը ենթակա է մերժման: Նիստին ներկա Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ Հանձնաժողովի կողմից ներկայացված բոլոր դիտողությունները ընդունելի են:  

 

Լրահոս

Դիտել ավելին