Կարևոր իրադարձություններ

Արմեն Աշոտյանը հարցաքննվել է

19 Հունիս, 2020 15:06
Արմեն Աշոտյանը հարցաքննվել է

Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում այսօր հարցաքննվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

1lurer.am-ի հետ զրույցում կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը տեղեկացրեց, որ Արմեն Աշոտյանը հարցաքննության է հրավիրվել վկայի կարգավիճակով:

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով Արմեն Աշոտյանը հրավիրվել է հարցաքննության վկայի դատավարական կարգավիճակով»,- ասաց Եգանյանը:

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 31-ին ՔԿ-ն տեղեկացրել էր ԿԳ նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու առթիվ հարուցված քրեական գործի մասին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին