Կարևոր իրադարձություններ

Խորհուրդ չի տրվում մարդկանց ցողել ախտահանիչ նյութերով. ԱՆ

19 Հունիս, 2020 13:29
Խորհուրդ չի տրվում մարդկանց ցողել ախտահանիչ նյութերով. ԱՆ

Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) մայիսի 15-ի ժամանակավոր առաջարկությունների (հղում)՝ կորոնավիուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների շրջանակում խորհուրդ չի տրվում իրականացնել մակերեսների կամ փակ տարածքների մշակում մանրակաթիլային  ցողման, ինչպես նաև աէրոզոլային ախտահանման (ցողման) միջոցներով։ Համաձայն որոշ ուսումնասիրությունների՝ մանրակաթիլային ցողումը՝ որպես ախտահանման հիմնական միջոց, արդյունավետ չէ, քանի որ այն չի ապահովում ցողումից դուրս մնացած հատվածների ախտահանումը։ Բացի այդ, ախտահանիչ նյութերի ցողումը կարող է աչքերի վնասման, շնչուղիների և մաշկի գրգռման ռիսկ առաջացնել՝ թողնելով լուրջ հետևանքներ առողջության վրա։

Ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում ախտահանիչ նյութերով մարդկանց ցողել օրինակ՝ ախտահանիչ թունելներում, վրաններում և խցիկներում։ Մշակման/ախտահանման նման եղանակը կարող է վնասակար ֆիզիկական կամ հոգեբանական ազդեցություն ունենալ և չի ազդում հիվանդացած մարդու կողմից վիրուսի արտազատման, ինչպես նաև հետագա օդակաթիլային կամ կենցաղակոնտակտային տարածման վրա։

Բացի այդ, քլոր կամ այլ տոքսիկ քիմիկատներ պարունակող նյութերով մարդկանց ցողելը կարող է առաջացնել աչքերի և մաշկի գրգռում, իսկ շնչուղիներ ներթափանցման դեպքում կարող է առաջացնել բրոնխոսպազմ, ինչպես նաև` աղեստամոքսային տրակտի խանգարում, օրինակ՝ սրտխառնոց, փսխում։

 

Լրահոս

Դիտել ավելին