Կարևոր իրադարձություններ

«Բոլոր հնարավոր զարգացումների դեպքում մենք ունենք մեր մարտավարական քայլերը». Նաիրա Զոհրաբյան

19 Հունիս, 2020 12:22
«Բոլոր հնարավոր զարգացումների դեպքում մենք ունենք մեր մարտավարական քայլերը». Նաիրա Զոհրաբյան

«Ինձ զանգահարել են եվրոպական հայտնի իրավապաշտպաններ, քաղաքական գործիչներ, շատ-շատ լուրջ, իրենք առաջիկայում հանդես կգան հրապարակումներով և բնականաբար իրենք ուշի-ուշով հետևելու են, թե «Բարգավաճ Հայաստանին», թե՛ անձնապես ինձ»,- այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, Շենգավիթի դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորԼ

Հիշեցնենք, որ վերոնշյալ դատարանում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանավորման գործով նիստը։

Նաիրա Զոհրաբյանն ասաց, իրենց քայլերը հստակ ծրագրված են . «Բոլոր հնարավոր զարգացումների դեպքում մենք ունենք մեր մարտավարական քայլերը, որը բնականաբար, այս պահին չեմ հայտնելու»: 

ԱԺ պատգամավորն ասաց՝ ակնկալում է, որ  դատարանը Ծառուկյանի գործով չի կատարի քաղաքական պատվեր, հավատարիմ կմնա Քրեական օրենսգրքին, արդարադատությանը։ 

Պատասխանելով լրագրողների հարցին, թե բացառու՞մ է մերժված կուսակցությունների՝ ՀՀԿ-ի հետ համագործակցությունը, Զոհրաբյանն ասաց. «Ծառուկյան Գագիկն այդ հարցին հստակ պատասխանել է, բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք մերժված են ժողովրդի կողմից, մերժված են նաեւ մեր կողմից։

Եթե կարծում եք, որ նույն հարցը տարբեր սոուսներով, մանանեխով, առանց մանանեխի, կետչուպով, տարբեր անկյուններով տալով ստանալու եք այն պատասխանը, որ ճպացնեք վերնագիր՝ «Նա չբացառեց», ինձնից առնվազն, որպես նախկին լրագրողի չեք ստանալու ձեր երանելի նախադասությունը»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին