Կարևոր իրադարձություններ

Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է որպես անկախ եւ արհեստավարժ դատավոր. Փաստաբանների պալատի ղեկավար

19 Հունիս, 2020 11:52
Հեղինակ՝ Արա Զոհրաբյան
Դատավոր Արսեն Նիկողոսյանին փաստաբանական հանրույթը ճանաչում է որպես անկախ եւ արհեստավարժ դատավոր. Փաստաբանների պալատի ղեկավար

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը 2 մլրդ դրամով փոխարինած դատավոր Արսեն Նիկողոսյանին ուղղված ֆեյսբուքյան քննադատություններին։

«Դատական համակարգը եռաստիճան է, որպեսզի հնարավոր դատական սխալները շտկվեն հերթական ատյաններում:

Հետեւաբար, եթե դժգոհություն կա դատական ակտից, ապա պետք է ոչ թե դատավորին «ֆեյսբուքյան պատասխանատվության» ենթարկել, այլ սահմանված կարգով բողոքարկել դատական ակտը:

Ի վերջո դատավորն է այն հատուկ մասնագետը, որն ունի այդ գործը քննելու համար անհրաժեշտ հատուկ գիտելիքներ եւ հմտություններ:

Հասարակական տրամադրություններով չի կարելի արդարադատություն իրականացնել:

Մինչեւ այս պարզ կանոնը չհասկանանք ու չընդունենք, մեր հասարակությանը տարբեր ուժեր դեռ երկար ժամանակ են մոլորության մեջ պահելու:

Պետք չի անկախ դատավորի տեսակը փոխել հասարակական տրամադրությունների դատավորով»,- գրել է Զոհրաբյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին