Կարևոր իրադարձություններ

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

19 Հունիս, 2020 10:42
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Հունիսի 19-ին` ժամը 05։30-ին, վերսկսվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից «Քյուսուս» տանող հատվածի հրդեհաշիջման աշխատանքները։

Դեպքի վայրում են գտնվում 84 փրկարար ծառայող և արգելոցի 16 աշխատակից։

Հրդեհի վայրում պարբերաբար իրականացվում է օդային հետախուզություն արգելոցի անօդաչու թռչող սարքի միջոցով։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին` ժամը 14:41-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի առաջին անցակետից «Քյուսուս» տանող հատվածից ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական չորս ջոկատ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ծառայության կազմակերպման վարչության օպերատիվ խմբերը։

Տեղազննման աշխատանքների իրականացման նպատակով օդ է բարձրացվել անօդաչու թռչող սարք, դեպքի վայր է մեկնել նաև ուղղաթիռ։

Ըստ նախնական տվյալների՝ այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։19-ին։

Ժամը 21:25-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են։

Դեպքի վայրում է գտնվել ընդհանուր թվով 60 փրկարար ծառայող, ան­տառտնտեսության 40 աշխատակից, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի 4 աշխատակից, Ուրցաձոր գյուղից 10 կամավոր:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին