Կարևոր իրադարձություններ

Վթար Արագածոտնում. 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով հայտնվել է երկաթե ջրախողովակի վրա

19 Հունիս, 2020 10:29
Վթար Արագածոտնում. 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով հայտնվել է երկաթե ջրախողովակի վրա

Արագածոտնի մարզում, այսօր՝ հունիսի 19-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 05։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պետրոսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի սկզբնամասում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել հողաթմբին, այնուհետեւ բախվել ոռոգման ջրի համար նախատեսված երկաթե ջրախողովակին։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետեւանքով վարորդը, ով ավտոմեքենայից դուրս է եկել ինքնուրույն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարորդը հիվանդանոցում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել եւ քարշակով տեղափոխվել ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին