Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,69
    6,99

Կարևոր իրադարձություններ

ԱԺ նախագահի լիազորությունները կավելանա՞ն․ Սուրեն Գրիգորյանի առաջարկի հետքերով․ «Ժողովուրդ»

19 Հունիս, 2020 08:40
ԱԺ նախագահի լիազորությունները կավելանա՞ն․ Սուրեն Գրիգորյանի առաջարկի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի առաջարկած փոփոխությունը ոչ միանշանակ է ընկալվել խորհրդարանական խմբակցությունների կողմից: Իմքայլական պատգամավորն առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական եւ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքներում: Խոսքը վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի խորհրդի կազմավորման կարգին։ Եվ, ըստ էության, նրա փոփոխություններով՝ ավելանալու են ԱԺ նախագահի լիազորությունները, իսկ խմբակցություններին տրված իրավունքը վերանալու է: Ասել է թե` ԱԺ վերահսկողությունը փոխարինվելու է ԱԺ նախագահի մասնակցությամբ ընդամենը:

 

Պատգամավորն առաջարկում է «ԱԺ կանոնակարգ» օրենքով Ազգային ժողովի նախագահին վերապահված լիազորությունների թվին ավելացնել եւ մեկը եւ ամրագրել, որ նա նշանակում է Ազգային ժողովի ներկայացուցիչ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդում։ Այդ նպատակի համար ԱԺ նախագահը ձեւավորում է խորհուրդ, որը կազմված է Կառավարության, Ազգային ժողովի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի եւ Փաստաբանների պալատի նշանակած մեկական անդամներից: Նկատենք, որ մինչ այժմ ամրագրված էր, որ խորհուրդը կազմված է նաեւ Աժ ներկայացուցչից՝ բոլոր խմբակցություններից կոնսենսուսով առաջարկված, սակայն դրա փոխարեն հենց Միրզոյանը կլինի այդ խորհրդում»:

 
 
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին