Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-Ն ինչ է փնտրել ԲՀԿ-ական պատգամավորների տանը. «Հրապարակ»

19 Հունիս, 2020 08:29
 ԱԱԾ-Ն ինչ է փնտրել ԲՀԿ-ական պատգամավորների տանը. «Հրապարակ»

«Նախօրեին ԱԱԾ-ն խուզարկություններ է արել ԲՀԿ-ական գյումրեցի պատգամավորներ Վարդևան Գրիգորյանի և Վարդան Ղուկասյանի մոտ։ Մեկի՝ տանը, մյուսի՝ գրասենյակում։ Փնտրել են 2017թ․ ընտրակաշառքի գործով ապացույցներ։

Վարդևան Գրիգորյանը փոխանցեց․ «Տարել են իմ նոութբուքը և թոռներիս հեռախոսները, 2 հատ․․․ Տղայիս ասել են, թե ինչ-որ ցուցակներ են ման գալիս, ենթադրվում է, թե ինչ ցուցակներ։

Բայց ինչ-ինչ՝ ինձ մոտ գոնե չպիտի ման գային․ ես 1990 թվին հնարավոր 4 հազար 300 ձայնից 3 հազար 700 ձայն եմ տարել ԳԽ ընտրություններին, քաղաքապետի 2016 թ․ ընտրություններին 11 հազար ձայն եմ հավաքել։ 4 անգամ ընտրվել եմ և գրեթե միշտ պահպանել եմ իմ ձայները, 2017-ին էլ 14 հազար ձայն եմ հավաքել, միայն վերջին ընտրություններին եմ 3 հազար ձայն հավաքել, բոլորդ էլ երևի գիտեք, թե ինչու»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին