Կարևոր իրադարձություններ

Իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ, հիվանդագին դրսեւորումներ է ունենում. «Հրապարակ»

19 Հունիս, 2020 08:25
Իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ, հիվանդագին դրսեւորումներ է ունենում. «Հրապարակ»

Մեր ձեռքում է հայտնվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ստորագրությամբ պաշտոնական գրությունը՝ ուղղված «Պետական մարմինների ղեկավարներին»։ Հունիսի 4-ին Աղաջանյանը՝ վարչապետի հանձնարարությամբ, գրություն է ուղարկել պաշտոնյաներին՝ առաջարկելով «ստուկաչություն» անել իրենց աշխատակիցների դեմ։Նայել տեսախցիկների ժապավենները եւ հայտնաբերել այն աշխատակիցներին, որոնք միջանցքներում եւ աշխատասենյակներում առանց դիմակների են եղել։

Այդ «հանցագործների» ցանկը ներկայացնել իրենց, որ պատժեն։ Իսկապես, իշխանությունների «դիմակամոլությունն» արդեն ծայրահեղ, հիվանդագին դրսեւորումներ է ունենում։ Կարելի է կարծել՝ դիմակը Քովիդ-19-ի վակցինան է կամ բալասանը, իսկ դիմակ չկրողներին հայտնաբերելը, փաստորեն՝ մեր իշխանությունների միակ զբաղմունքը

 

Լրահոս

Դիտել ավելին