Կարևոր իրադարձություններ

Մենք այսօր փորձեցինք հիմնավորել, վստահ եմ, որ հիմնավորել ենք, որ այս քրեական գործը ԱԱԾ-ում ապօրինի է քննվում. Ծառուկյանի պաշտպան

19 Հունիս, 2020 00:10
Մենք այսօր փորձեցինք հիմնավորել, վստահ եմ, որ հիմնավորել ենք, որ այս քրեական գործը ԱԱԾ-ում ապօրինի է քննվում. Ծառուկյանի պաշտպան

Քիչ առաջ դատարանը մերժեք Գագիկ Ծառուկյանի պաշտպանների կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը, իսկ  Ծառուկյանի՝ կալանքի հարցով միջնորդության քննությունը հետաձգեց վաղվան: Այս մասին լրագրողներին քիչ առաջ տեղեկացրեց Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Մենք այսօր փորձեցինք հիմնավորել, վստահ եմ, որ հիմնավորել ենք, որ այս քրեական գործը Ազգային անվտանգության ծառայությունում ապօրինի կարգով է քննվում որովհետև Քրեական դատավարության օրենսգիրքը շատ հստակ սահմանում է, թե կոնկրետ որ քրեական գործերը նախաքննական որ մարմինները պետք է քննեն:

Այն հոդվածը, որով հարուցվել է քրեական գործը, հատուկ քննչական ծառայությանը ենթակա գործ է: Դատախազն իրավունք չունի փոխել նախաքննական մարմիններին: Այստեղ առաջին պահից սկսած ապօրինի է եղել, հետևաբար, հետագա բոլոր գործողություներն:

Լուրջ փաստարկներ ենք ներկայացրել, հիմնավորել դատարանին, որ այստեղ քաղաքական գործընթացներ են տեղի ունենում, այլ ոչ թե իրավական»,- ասաց Սարգսյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում։

 

Լրահոս

Դիտել ավելին