Կարևոր իրադարձություններ

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին

18 Հունիս, 2020 23:37
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին․ Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին

Այսօր՝ հունիսի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 22:30-ի սահմաններում Nissan Tiida մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ դեպի Սևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին ոստիկանները պարզում են, թե արդյո՞ք վթարի հետևանքով տուժածներ կան, ինչպես նաև պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին