Կարևոր իրադարձություններ

Դատարանը մերժեց Ծառուկյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը

18 Հունիս, 2020 23:24
Դատարանը մերժեց Ծառուկյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր  Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար  Գագիկ Ծառուկյանի փաստաբանների կողմից նախագահող դատավորին ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը։

Դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը, գործը կշարունակի քննել Ռոբերտ Պապոյանը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։  

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։ 

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին