Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը

18 Հունիս, 2020 23:10
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության քննությունը կշարունակվի վաղը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից։

Նա լրագորղների հետ զրույցում հայտնեց, որ նիստը հետաձգվել է․ «Քննությունը կշարունակվի վաղը՝ 10։30-ին»,- նշեց ԲՀԿ նախագահը։

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ այն որակում է շինծու գործ։  

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին, Ազգային ժողովը հավանություն է տվել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած երկու միջնորդություներին՝ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ ազատազրկելու վերաբերյալ։

Մանրամասները՝ 24news.am-ի տեսանությում։

 

Լրահոս

Դիտել ավելին