Կարևոր իրադարձություններ

Երևանի ո՞ր վարչական շրջաններում կշարունակեն գործել «կարմիր գծերը»

18 Հունիս, 2020 21:26
Երևանի ո՞ր վարչական շրջաններում կշարունակեն գործել «կարմիր գծերը»

ՀՀ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:

«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 96 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներ:

Նախագծի ընդունման դեպքում Երևանում կարմիր գծերը կմնան Կենտրոնում և Արաբկիրի որոշ հատվածներում։


 

Լրահոս

Դիտել ավելին