Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Հայտնի է հունիսի 20-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարթերային թռիչքի ժամը

18 Հունիս, 2020 21:16
Հայտնի է հունիսի 20-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարթերային թռիչքի ժամը

Ռուսաստանում Հայաստանի դեսպանությունը հունիսի 20-ին նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի վերաբերյալ հայտարարություն է տարածել. 

«Հայտնում ենք, որ հունիսի 20-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։

Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 19-ին (ժամը՝ 10։00-ից 21։00-ն) և հունիսի 20-ին (ժամը՝ 10։00-ից մինչև 14։00-ն)։ Ավիատոմսի արժեքը՝ 13 հազ․ռուբլի։

Ուղեբեռը՝ 23 կգ (մեկ կտոր), ձեռքի ուղեբեռը՝ 8 կգ (մեկ կտոր)։ Նշենք, որ մինչև երկու տարեկան երեխաների տոմսերն անվճար են (առանց ուղեբեռի)։

Հաշվառումը կմեկնարկի հունիսի 20-ին, ժամը՝ 15։00-ին (հաշվառման սեղաններ՝ 23-33)։

Ստորև հրապարակում ենք հերթագրված և այս չվերթով մեկնողների անունները (մինչև՝ 2679 համարը)»,- ասված է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին