Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ն խուզարկել է Վարդան Ղուկասյանի գրասենյակը և Վարդևան Գրիգորյանի բնակարանը․ Factor.am

18 Հունիս, 2020 18:15
ԱԱԾ-ն խուզարկել է Վարդան Ղուկասյանի գրասենյակը և Վարդևան Գրիգորյանի բնակարանը․ Factor.am

Factor.am-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ կեսօրին խուզարկություն է իրականացրել Ազգային ժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Վարդևան Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին պատկանող կառույցներում:

Մասնավորապես, ժամը 12-ին մտել են Վարդևան Գրիգորյանի տուն, նույն օրը նաև խուզարկել են Վարդան Ղուկասյանի գրասենյակը:

Վարդևան Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում ասել է, որ խուզարկության ժամանակ ինքը տանը չի եղել, ԱԱԾ աշխատակիցները ցույց են տվել խուզարկություն իրականացնելու փաստաթուղթ և կատարել որոշակի գործողություններ: 

Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում։



 

Լրահոս

Դիտել ավելին