Կարևոր իրադարձություններ

Ովքե՞ր են Հայաստանում կեղծ լուրեր տարածում Փաշինյանի մասին․ DW-ի անդրադարձը Factor.am

18 Հունիս, 2020 15:59
Ովքե՞ր են Հայաստանում կեղծ լուրեր տարածում Փաշինյանի մասին․ DW-ի անդրադարձը Factor.am

Factor.am-ը գրում է․

Գերմանական Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը «Ո՞վ և ինչո՞ւ է Հայաստանում կեղծ լուրեր տարածում վարչապետ Փաշինյանի մասին» վերնագրված հրապարակմամբ անդրադարձել է Հայաստանի վարչապետին և Կառավարությանն ուղղված ընդդիմադիրների սուր քննադատություններին՝ նշելով, որ բացի հիմնավորված դժգոհությունից՝ մեդիադաշտում նաև Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքականության մասին ապատեղեկատվության հոսք կա։ Հոդվածում անդրադարձ կա հունիսին ակտիվիստ Արմեն Պետրոսյանի կողմից Ֆեյսբուքում արված հրապարակմանն այն մասին, որ Փաշինյանների ընտանիքն առանձնատուն է ձեռք բերել Կանադայում։ Նշվում է, որ Google որոնողական համակարգը ցույց է տալիս, որ առանձնատունը գտնվում է ԱՄՆ-ում և բոլորովին այլ սեփականատեր ունի։ 

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը DW-ին ասել է, որ պարզ չէ, թե ինչպես կարելի է պայքարել նման լուրերի դեմ, քանի որ լրատվամիջոցներում և սոցցանցերում ապատեղեկատվության տարածումը կանոնակարգող օրենսդրություն Հայաստանում չկա։ Հեղինակը գրում է, որ այդ հարցի պատասխանը, ըստ էության, չունեն նաև ՀՀ իրավապահ մարմինները՝ հիշեցնելով իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանության համար Նիկոլ Փաշինյանի կողմից ԱՄՆ-ին, իբր, շնորհավորելու մասին լուրի հայտնվելը, որը տարածվել էր նաև իրանական և ադրբեջանական մեդիայում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հերքեց այս տեղեկությունը, իսկ այն հրապարակած «Դիանա Հարությունյան» անուն-ազգանունով կեղծ օգտատիրոջն ԱԱԾ-ն հայտնաբերեց և կալանավորեց։ Հրապարակման մեջ անդրադարձ կա նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից Փաշինյանի հասցեին հնչող մեղադրանքներին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։



 

Լրահոս

Դիտել ավելին