Կարևոր իրադարձություններ

Պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել մանկապարտեզները, կգործեն մի քանի մանկապարտեզներ

18 Հունիս, 2020 13:08
Հեղինակ՝ Հակոբ Կարապետյան
Պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել մանկապարտեզները, կգործեն մի քանի մանկապարտեզներ

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․

«Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ պարետատան քննարկումների արդյունքում որոշվել է հունիսի 22-ից ժամանակավորապես փակել համայնքային մանկապարտեզները։

Յուրաքանչյուր վարչական շրջանում կգործի միայն մեկ կամ երկու մանկապարտեզ, ուր կարող են հաճախել վ/շ մյուս բոլոր մանկապարտեզներ արդեն հաճախող երեխաները։

Ստորեւ վարչական շրջանների այն մանկապարտեզներն են, որոնք կընդունեն երեխաներին։

1️⃣ Կենտրոն - թիվ 1

2️⃣ Արաբկիր - թիվ 25, թիվ 31
3️⃣ Աջափնյակ - թիվ 47, թիվ 50
4️⃣ Ավան - թիվ 52
5️⃣ Դավթաշեն - թիվ 60, թիվ 62
6️⃣ Էրեբունի - թիվ 64, թիվ 66
7️⃣ Մալաթիա-Սեբաստիա - թիվ 91, թիվ 96
8️⃣ Նոր Նորք - թիվ 100, թիվ 114
9️⃣ Նորք-Մարաշ - թիվ 122
1️⃣0️⃣ Նուբարաշեն - թիվ 125
1️⃣1️⃣ Շենգավիթ - թիվ 126, թիվ 139
1️⃣2️⃣ Քանաքեռ-Զեյթուն - թիվ 162, թիվ 157

Ծնողները կարող են դիմել իրենց մանկապարտեզների տնօրեններին՝ հայտնելով երեխային մանկապարտեզ տանելու իրենց մտադրության մասին։ Տնօրենները վ/շ աշխատակազմերի հանրակրթության բաժինների հետ կկազմակերպվեն գործընթացը՝ երեխաներին բաշխելով ըստ մանկապարտեզների եւ խմբերի»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին