Կարևոր իրադարձություններ

«Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» միջև բանակցություններ են ընթանում․ Արման Աբովյան

18 Հունիս, 2020 12:56
«Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» միջև բանակցություններ են ընթանում․ Արման Աբովյան

 Այս մասին Այսօր՝ հունիսի 18–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում  ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ այս պահին Լուսավոր Հայաստան խմբակցության հետ ընթանում են բանակցություններ՝  նոր քննիչ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկության վերաբերյալ։

Նշենք, որ երեկ  ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ասել էր, որ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը կմասնակցեն այն դեպքում, եթե իրենց խմբակցությունից  լինի ղեկավարը, Արման Աբովյանն ասաց. «Կարծում եմ, որ ոչ մենք, ոչ մեր ընկերները պայմաններով կամ նախապայմաններով չենք խոսում դրա հետ մեկտեղ իհարկե հարգանքով ենք վերաբերվում պարոն Մարուքյանի կարծիքին, բայց  մանրամասներ այս պահին չեմ հաղորդի, գնում է քաղաքական ընթացք նույնը Սահմանադրական դատարանի մասով»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին