Կարևոր իրադարձություններ

131 քաղաքացի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հաղորդում

18 Հունիս, 2020 11:36
131 քաղաքացի գտնվում է ծայրահեղ  ծանր վիճակում․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է հաղորդում

Այս պահին ունենք 444 ծանր, 131՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ, որից 39-ը՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի վրա են»,- այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, կառավարության նիստի մեկնարկին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

Նախարարն ասաց, որ սգո արարողությունները, նույնիսկ տներում շատ մեծ վտանգ են ներկայացնում քաղաքացիների համար։ Անդրադառնալով քաղաքացիների հոսպիտալացմանը, Թորոսյանն ասաց․ Ա«ռավոտվա դրությամբ 143 հոգի կարիք ունի հոսպիտալիզացիայի կարիք, որից 25-ը գտնվում են տանը։ Նրանցից 9-ը թեթև ծանրության են, բայց կարիք ունեն հոսպիտալիզացիայի, 16-ը՝ միջին ծանրության են։ Բարեբախտաբար, 80 և  ավելի ցածր թթվածնի պարունակությամբ քաղաքացիներ, որոնք համարվում են ծանր, չունենք այս պահին տանը»։

Թորոսյանը խոսեց նաև մահճակալային ֆոնդի մասին․ «Մենք արդեն ունենք 263 ռեանիմացիոն մահճակալ, որ տրամադրած է միայն կորոնավիրուսին, երկու շաբաթ առաջ դրանք 200 էին, բայց, միևնույն է, ազատ տեղեր չկան։ Իրենք շատ արագ են ծանրաբեռնվում և մեր բժիշկները արագ փորձում են մի թեթեւ ծանրացող քաղաքացուն տանեն ռեանիմացիոն բաժանմունք, որպեսզի կանխարգելեն վատացումը»։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին