Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    547,5
    559,5

  • RUB

    6,76
    7,06

Կարևոր իրադարձություններ

Վարչապետի խոսնակը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերի մասին

18 Հունիս, 2020 10:41
Վարչապետի խոսնակը՝ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին աշխատանքից ազատելու լուրերի մասին

Երեկ Politik.am կայքը գրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։ 

Այսօր՝ հունիսի 17-ին, նույնաբովանդակ հոդված էր հրապարակել նաև «Ժողովուրդ» օրաթերթը, հայտնելով, թե Տոնոյանին փոխարինելու է ՊՆ փոխնախարար Մակար Ղամբարյանը։ 

Shabat.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանն անդրադառնալով հրապարակումներին ասաց․ «Նման ինֆորմացիա գոյություն չունի, այն չի համապատասխանում իրականությանը»։

Հիշեցնենք, որ Ժողովուրդ օրաթերթը գրել էր․ «Տեղեկություններ է ստացել այն մասին, որ իշխանությունները նպատակ ունեն պաշտոնանկ անել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որին պետք է փոխարինի նրա տեղակալ Մակար Ղամբարյանը: Ըստ նույն աղբյուրի՝ Մակար Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտերիմն է, ու ամեն ինչ արվում է, որ հենց Ղաբարյանը նշանակվի ՀՀ ՊՆ պաշտոնում:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը ճշտել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանից, որը հայտարարեց. «Ես, ճիշտն ասած, չեմ ճանաչում մարդ, ով կարող է պարոն Տոնոյանին փոխարինել պաշտպանության նախարարի պաշտոնում, ես այդ տեղեկությունը անհեթեթություն եմ համարում»: Իսկ մեր դիտարկմանը, թե ինչ փոխհարաբերություններ ունի Ղամբարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ, քանի որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, հենց Միրզոյանն է միջնորդում իրեն ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվելու հարցում, փոխնախարարը նշեց. «Անլուրջ խոսակցություններ են»: Նկատենք, որ Տոնոյանի պաշտոնանկության մասին խոսակցություններն ակտիվացան հատկապես ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից հետո: Ոստիկանապետի եւ ԱԱԾ տնօրենի փոփոխությունից հետո չէր բացառվել, որ հաջորդը կարող է լինել հենց Տոնոյանը»: 

 Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին