Կարևոր իրադարձություններ

Հերթը հասավ Հաշվեքննիչ պալատին. «Փաստ»

18 Հունիս, 2020 09:00
Հերթը հասավ Հաշվեքննիչ պալատին. «Փաստ»

«Փաստ» թերթի տեղեկություններով, բոլոր ոլորտները «յուրայիններով» լցնելու միտման շրջանակում իշխանության թիրախում է հայտնվել նաև Հաշվեքննիչ պալատը (նախկին Վերահսկիչ պալատ)։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ մտադրություն կա ամբողջապես փոխել Հաշվեքննիչ պալատի կազմը և առաջին հերթին՝ պալատի նախագահ Լևոն Յոլյանին։ 

 

Ըստ տեղեկությունների` Յոլյանին Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնից հանելու հարցը իշխանության սեղանին էր դեռևս մեկ տարի առաջ, սակայն տեղի ունեցող բուռն քաղաքական իրադարձությունների ու զարգացումների ֆոնին այն ձգձգվել է, սակայն այդ մասին իշխանական շրջանակները, բնականաբար, չեն մոռացել։ 

Ներկայումս այս հարցը նորից դարձել է առաջնային, և կա հանձնարարական՝ գտնել այդ հարցի լուծման տարբերակները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին