Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    481,5
    487,5

  • EUR

    539,5
    551,5

  • RUB

    6,65
    6,95

Կարևոր իրադարձություններ

ՓՄՁ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ սնանկացման եզրին են. «Փաստ»

18 Հունիս, 2020 08:48
ՓՄՁ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ սնանկացման եզրին են. «Փաստ»

«ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է արդեն երեք ամսից ավելի, համավարակային վիճակը՝ ավելի երկար, ինչը, բնականաբար, ուղղակիորեն իր ազդեցությունն է ունենում ոչ միայն երկրի ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտի, այլև առաջին հերթին տնտեսության վրա։

 

«Փաստ» թերթի հետ զրույցում մի քանի գործարարներ, մասնավորաբար ՓՄՁ ոլորտի տարբեր ներկայացուցիչներ նշել են, որ իրենց մատուցած ծառայություններն այլևս չեն արդարացնում իրենց, ավելին՝ իրենք գրեթե գտնվում են սնանկացման եզրին։ 

Ձեռներեցներն աշխատանքից չեն ազատել իրենց աշխատակիցներին՝ հասկանալով ստեղծված էքստրեմալ պայմանները, սակայն իրենց բիզնեսը գրեթե ամբողջովին հայտնվել է փակման եզրին, մարդիկ այսօր անգամ վարձակալության և հարկային պարտականություններն իրականացնելու խնդիր ունեն, իսկ հակաճգնաժամային միջոցառումները որևէ արդյունք չեն տալիս, որևէ նպատակայնություն չունեն։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով՝ նույնիսկ սննդամթերքի վաճառքով զբաղվող խանութներում ու սուպերմարկետներում առևտուրը կրճատվել է մոտ 60-70 տոկոսով։ Սեփականատերերը դժգոհում են, որ հիմնականում վաճառվում են առաջին անհրաժեշտության ապրանքներ: 

Շղթայական ռեակցիայով, բնականաբար, նույն վիճակն է սննդամթերք արտադրողների մոտ: Բնականաբար, առավել տուժած հայտնի ոլորտների մասին խոսելն ավելորդ է: 

Իսկ ահա, որպես օրինակ, արագ սննդի հայտնի ցանցերից մեկի պարագայում տեղեկություն ունենք, որ իր կետերից յուրաքանչյուրը ժամանակին ունենում էր միջինը 800-900 հազար դրամի շրջանառություն, իսկ հիմա՝ հազիվ 200-300 հազարի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին