Կարևոր իրադարձություններ

Հայտնի է, թե երբ Ռուսաստանում կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները

18 Հունիս, 2020 00:14
Հայտնի է, թե երբ Ռուսաստանում կսկսեն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումները

Նոր կորոնավիրուսի դեմ մի քանի Հայրենական պատվաստանյութեր կարող են կամավորների վրա փորձարկել արդեն երկու շաբաթվա ընթացքում, հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

«Վստահ եմ, որ առաջիկա երկու շաբաթում մի քանի պատվաստանյութեր կունենանք, որոնք կանցնեն կլինիկական փորձարկումների փուլ, այսինքն՝ կփորձարկվեն մարդկանց վրա»,- ասել է Պոպովան:

Պոպովան նաև նշել է, որ կլինիկական փորձարկումներին ընդհանուր առմամբ կհասնեն միայն այն պատվաստանյութերը, որոնք անվտանգ և արդյունավետ կլինեն:

«Դրանք պատվաստանյութի երկու պարտադիր որոշիչ հատկություններ են, յուրաքանչյուր նոր դեղամիջոց, որոնք թույլ են տալիս անցնել մարդկանց վրա թեստավորման», - հավելել է նա:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին