Կարևոր իրադարձություններ

ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են նմուշառման պարագաներ, որոնք փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը

17 Հունիս, 2020 23:59
ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են նմուշառման պարագաներ, որոնք փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը

Հակահամաճարակային պայքարի շրջանակում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը մեծաքանակ նմուշառման պարագաներ է նվիրաբերել ՀՀ զինված ուժերին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Հունիսի 17-ին նվիրաբերված պարագաները փոխանցվել են ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայությանը:

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանն իր խոսքում կարևորել է հիմնադրամի աջակցությունը հատկապես ամառային զորակոչի նախաշեմին։ Օրեր անց կմեկնարկի զինված ուժերի համալրման հերթական գործընթացը, որն այս տարի իրականացվելու է արտակարգ պայմաններում և զինակոչիկները վիճակահանությանը մասնակցելու են նմուշառում անցնելուց հետո։ «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հատկացրած հազարավոր թեստերը կօգտագործվեն զինակոչիկների հետազոտման և առողջ զորակոչի ապահովման նպատակով։

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր հերթին արձանագրել է, որ անցած ամիսների ընթացքում հիմնադրամն իր նախաձեռնության շրջանակում կարողացել է օգնություն ցուցաբերել մի շարք հաստատությունների, ընդգծել, որ շարունակելու են պայքարել համավարակի դեմ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես զինված ուժերը։

 

ՀՀ զինված ուժերին բարեգործական ...

ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել են ...

ՀՀ զինված ուժերին բարեգործական ...

 

Լրահոս

Դիտել ավելին