Կարևոր իրադարձություններ

Կողոպուտ Ֆանտան գյուղում․ 34-ամյա կասկածյալը կալանավորված է

17 Հունիս, 2020 23:45
Կողոպուտ Ֆանտան գյուղում․ 34-ամյա կասկածյալը կալանավորված է

Հունիսի 7-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում Ֆանտան գյուղի մի բնակիչ հաղորդում է տվել, որ առավոտյան ինչ-որ մեկը մտել է իրենց տուն, հափշտակել մոր պայուսակը և երբ տեսել է, որ տանտերերը իրեն նկատել են` դիմել է փախուստի: Պայուսակում փող է եղել:  Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից։

Կողոպուտի փաստով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանության ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Արարատ քաղաքի 34-ամյա մի բնակիչ:

Հունիսի 9-ին կասկածյալը բերման է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվել:

34-ամյա տղամարդը կալանավորված է:

 

Լրահոս

Դիտել ավելին